Вірменський варіант:
1.Հեռավոր լեռներում մերկ՝ սարի գագաթին
Դարերի մշուշում` կանգնած էր խաչը հին։
Բյուր-բյուրավոր մարդիկ այդ խաչի ոտքի տակ,
Եվ ես էլ նրանց հետ երջանկություն գտա։
Կրկներգ
Խաչը հին, խաչը հին, անշուք և մենավոր,
Ուժ ունի, ուժ ունի, կարող է նա այսօր,
Բժշկել մեր սրտերը կոտրած, վիրավոր,
Եվ բացել երկնքի ճամփան փառավոր։
2.Մեղավոր աշխարհից մինչ երկինք հեռավոր,
Անթափանց ու խավար անդունդ կա ահավոր։
Խնդրում եմ՝ հավատա Աստծո սուրբ խոսքին,
Երկրից երկինք տանող կամուրջ է խաչը հին։
3.Հեռավոր լեռներում մերկ՝ սարի գագաթին,
Դարերի մշուշում ես տեսա Հիսուսին,
Իր խոցված ձեռքերից սուրբ արյուն էր հոսում,
Եվ չքնաղ աչքերից Աստծո սերն էր հոսում։