Обзор
Презентация
Ես լսում եմ
Քո սրտի զարկերը իմ կողքին,
Ավելի հստակ է ու մոտիկ,
Քան շունչը իմ,
Ժամանակը կանգ առավ
Եվ լուռ է շուրջը իմ:
Ինձ թվում է, թե անվերջ Սպասել եմ այդ պահին,
Ես փնտրում էի Քեզ,
Եվ Դու, Հիսուս, փնտրում էիր ինձ,
Ես սպասում եմ Քեզ, իմ Տե՜ր,
Հալվում է սիրտը իմ:
Մոտ ինձ, քան երբևէ,
Ներկայությունդ, Տե՜ր, ինձ հետ է,
Ողջ գանձերը երկրի
Եվ կյանքը առանց Քեզ ինձ պետք չէ:
Ես չորանում եմ և մարում եմ
Առանց Քեզ, իմ Տե՜ր,
Նորից թևեր եմ ես առնում
Ներկայությանդ մեջ,
Ես սպասում եմ Քեզ, ինչպես
Անապատում անձրև:
Ես թողնում եմ ամեն բան,
Վազում քո գիրկը, Տե՜ր,
Բացում ես Դու երկինք,
Երբ ես կանչում եմ Քեզ,
Սովորեցրու Դու ինձ ճախրել,
Ուզում եմ տուն հասնել: