Обзор Презентация
1:
Վերքերս երգեր են դարձել,
Հոգսերս` աղոթք տենչալի,
Իսկ սերս Հիսուս է դարձել,
Դարձել է կարոտ ցանկալի:
Ուզում եմ գնալ, միանալ
Հիսուսին պաշտող սուրբերին,
Ուզում եմ գնալ ու մնալ,
Վայելել կյանքը այն վերին:
2:
Հայացքս կտրում եմ հաճախ
Բորբոսնած, փտած այս հողից,
Իսկ հոգիս, ցնծալով, հաճախ
Ուզում է թռչել իր բնից:
3:
Մեր Տեր Հիսուսն է այդ Կյանքը
Ու Կյանքի սնման Աղբյուրը,
Իրեն է տրվելու ողջ փառքը,
Ոտքերին` մեր ջերմ համբույրը: